Սուրբ Թադևոսի վանքում կայացել է ամենամյա պատարագի արարողութունը
Իրանի Չալդրանի Ղարաքիլիսա գյուղում գտնվող Սուրբ Թադևոսի վանքում, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայերի մասնակցությամբ և առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, կայացել է ամենամյա պատարագի արարողութունը։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանն արարողության ժամանակ ասել է. «Իսլամական Իրանում այս արարողության անցկացումը քրիստոնյաների և մուսուլմանների եղբայրության, միասնության և սրտակցության ապացույցն է»:
Թեմական խորհրդի պատասխանատուներից Գագիկ Ջորջյանն այս կապակցությամբ ասել է. «Այս արարողությունը շարունակվում է 1954 թվականից մինչև այսօր»:
Գագիկ Ջորջյանը հավելել է, որ պատարագին մասնակցած հայերը մոմեր են վառել, կատարել Տերունական աղոթքը և կրոնական այլ ծեսեր:
Ամեն տարի Իրանում հայերի կրոնական ծիսակատարության անցկացումը վկայում է, որ երկրում կրոնական և էթնիկ խմբերն ապրում են խաղաղության պայմաններում և ներկայացնում է իրանցիների բարեկամական վերաբերմունքը նրանց նկատմամբ:
Սուրբ Թադևոսի ուխտագնացությանն ամեն տարի մասնակցում են ինչպես իրանահայերն այնպես էլ աշխարհի այլ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից և այլ երկրների ժամանած հայերը:
Ս Թադևոս (Թադե) Առաքեալի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցին է և թվագրվում է մեր թվարկության յոթերորդ դարով: Այն կառուցվել է Չալդրանից 20 կմ հյուսիս-արևելք՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալ Թադեոսի գերեզմանի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա