Տիխանովսկայան հայտարարել է՝ Բայդենը կօգնի բելառուսական ընդդիմության հաղթանակին
Բելառուսում նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կարծում է, որ իր կողմնակիցները կկարողանան հաղթել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնությամբ: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան National Interest ամսագրին տված հարցազրույցում, գրում է Ria-ն։
Ավելի վաղ Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում նախատեսվում է, որ նա բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Պետդեպարտամենտում և Սպիտակ տանը:
«Բայդենի օգնությամբ մենք կհաղթենք», - ասել է Տիխանովսկայան։
Ինչպես հետևում է Սպիտակ տան մամուլի ծառայության կիրակի օրը տարածած հայտարարությունից, առաջիկա շաբաթվա Բայդենի ժամանակացույցը չի պարունակում Բելառուսում նախագահի նախկին թեկնածուի մասին հիշատակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա