Հայաստանում ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է
2021 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 3 310.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2%-ով։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ՋԷԿ-երի արտադրության ծավալը նվազել է 0.7%-ով և կազմել 1 064.6 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը նվազել է 38.6%ով՝ կազմելով 1 064.6 հազար հեգաջոուլ:
Դրան զուգահեռ ավելացել է ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը։ Մասնավորապես, հունվար-մայիսին ՀԷԿ-երն արտադրել են 976.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14.8%-ով:
Նշված ժամանակահատվածում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 մլրդ 237.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.9%-ով:
Վիճակագրության համաձայն, հողմային էլեկտրակայանների կողմից էլ այս տարվա հինգ ամիսներին արտադրվել է 0.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 46.2%-ով, իսկ արևային էլեկտրակայաններն արտադրել են 30.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020 թ-ի հունվար-մայիսի համեմատ աճելով 4.5 անգամ: