Ռուսաստանը փորձարկել է С-500 համակարգը
«Կապուստին Յար» զորավարժարանում Ռուսաստանը փորձարկել է С-500 նորագույն զենիթահրթիռային համակարգը։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Կապուստին Յարի զորավարժարանում նորագույն С-500 զենիթահրթիռային համակարգը փորձնական մարտական կրակ է արձակել գերարագ բալիստիկ թիրախի ուղղությամբ: Ըստ օբյեկտիվ կառավարման սարքավորումների՝ թիրախը խոցվել է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելացվում է, որ իրականացված С-500-ի փորձարկումները հաստատում են ռուսական ՀՕՊ տեխնիկայի մարտավարական և տեխնիկական բնութագրերը և բարձր հուսալիությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան