Ադրբեջանը փորձում է ռազմական հաղթանակի արդյունքները քաղել. Իսկանդարյան
«Երասխի հատվածում սահմանին տիրող իրավիճակը Ադրբեջանի կողմից վարվող ընդհանուր քաղաքականության մաս է կազմում»,- «Լարված սահման. Երասխում կրակոցների ռազմաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է ռազմական հաղթանակի արդյունքները քաղել և շտապում է հնարավորինս արագ լուծել միջանցքի հարցը, հնարավոր է նաև ինչ-որ տարածքային խնդիրների, անկլավների հարցը:
Ա. Իսկանդարյանի խոսքով, այս սահմանը հին է ի տարբերություն Սյունիքի, Գեղարքունքի սահմանների, որոնք կահավորված չեն, բավարար թվով սահմանապահներ չկան, կարելի է մտնել հայկական տարածք ու այնտեղ հանդիպեն որևէ հովիվ, մի քանի քառակուսի կիլոմետր վերցնելը տեխնիկապես որևէ խնդիր չի առաջացնում:
«Այստեղ սահմանը բավականին լավ կահավորված է, Հայաստանի Զինված ուժերը վաղուց են կանգնած այդտեղ, մի քանի հարյուր մետր վերցնելու ցանկության դեպքում կարող է լուրջ իրավիճակ առաջանալ»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանի պաշտոնական տրամաբանությունն է ճնշում գործադրել Հայաստանի վրա, սեղմել ցավոտ կետերին:
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանի գլխավորած խումբը Երասխում է
- Երասխի դեպքերը կխորանան, կծավալվեն․ Տիգրան Չոբանյան
- Երասխի հատվածում ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ քաշեցին ու լավացրեցին Փաշինյանի օրոք. Ադիբեկյան
- Երասխի հատվածում ադրբեջանցիների ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել. Աբրահամյան
- Երասխի համայնքապետը հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք. ՔԿ
- Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի․Վարուժան Գեղամյան
- Մինչև ժամը 02։00-ն Ադրբեջանը գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան