
Ալեքսանդր Խաչատուրյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը:
«Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։
Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։
Ամեն ինչ լավ է լինելու»,- հայտնել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ պատգամավորի արդեն 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
- Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել