Երասխի հատվածում ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ քաշեցին ու լավացրեցին Փաշինյանի օրոք. Ադիբեկյան
«Երասխում վերջին անգամ մենք զոհ ենք ունեցել 1990 թ-ին, 1990 թ-ից ի վեր մենք այդ հատվածում նախ զոհ չենք ունեցել երկրորդը՝ այդ հատվածը միշտ եղել է վնասազերծված, որովհետև մենք շատ ավելի բարձր դիրքերից հսկել ենք նրանց և եթե, Աստված ոչ անի, նրանք փորձ անեին մի քայլ առաջ անել կամ փորձեին սադրանքի գնալ՝ մեր դիրքերից իրենց պատիժը կստանային»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադրբեկյանը։
Նա նշել է, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերն այդ հատվածում առաջ քաշեցին ու լավացրեցին կոնկրետ Նիկոլ Փաշինյանի օրոք, երբ եկան, կախվեցին Արենիի վրա։
«Այդ հատվածը վտանգվեց 2018 թ-ից հետո ու այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա, այսպես կոչված, պաշտպանության նախարարը և գլխավոր շտապի պետը վիզները ծռած տեսնում են, թե ոնց են ադրբեջանցիները մտնում մեր տարածք ու ինչ ուզում անում են՝ ուզում են՝ հովիվ են գողանում, ուզում են՝ զինվոր են գողանում, ուզում են՝ դաշտեր են վառում, իհարկե, նրանք Երասխից էլ կմտնեն, Նախիջևանից էլ կմտնեն, խնդիրն ինչո՞ւմն է։
Խնդիրը նրանում է, որ կոնկրետ մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանի տարածքային ամբողջականության համար, ովքեր Հայաստանի բնակիչների անվտանգության համար չեն կատարում իրենց ուղիղ պրոֆեսիոնալ պարտականությունները, այսինքն, հակառակորդը տեսնում է, թե իրենք ինչ տեսակի անորակ, անմակարդակ իսաններ են ու հասկանում են, որ կարելի է նաև նման քայլերի գնալ ու որևէ պատասխան չի լինելու։ Իրենք գալու են, հասնելու են մինչև Երևան և դիմադրություն չհանդիպեն։ Վստահաբար՝ Երևանում էլ չեն հանդիպի, որովհետև Սոթքը կուլ տվեցին, Սևանը կուլ տվեցին, Սյունիքում և մնացած բոլոր ներխուժումները կուլ տվեցին, ինչումն է պրոբլեմը»։
Նրա դիտարկմամբ, այս իրավիճակից միշտ դուրս գալու հնարավորություն կա, եթե կա նպատակ, կա ցանկություն ու կա մարդ, ով ի վիճակի է այդ գործողությունները պլանավորել և իրականացնել։
«Իհարկե, դա Վաղարշակ Հարությունյանի, Արտակ Դավթյանի և Նիկոլ Փաշինյանի մասին չէ, որովհետև այդ մարդիկ նույնիսկ իրենց տները չեն կարողանում կառավարել, ինչ մնաց պետական սահմանը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Երասխի հատվածում ադրբեջանցիների ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել. Աբրահամյան
- Երասխի համայնքապետը հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք. ՔԿ
- Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի․Վարուժան Գեղամյան
- Մինչև ժամը 02։00-ն Ադրբեջանը գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին