Երասխ համայնքի ղեկավարը վիրավորվել է. news.am
news.am-ը գրում է.
«Արարատի մարզի Երասխ համայնքի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թևի շրջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։
Մեր հարցին՝ արդյոք Օղիկյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից, ԲԿ տնօրենն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում»։
Արայիկ Սարդարյանն ասաց, որ Օղիկյանը հիվանդանոց է տեղափոխվել մոտ մեկ ժամ առաջ։
ԲԿ տնօրենը նշեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում»։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր. «Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ
- Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներ. ՄԻՊ
- Ադրբեջանական ԶՈՒ-ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ ՊՆ
- Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. ՊՆ