ՌԴ դեսպանատունը ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Եվրոպայում հիպերձայնային հրթիռների տեղակայման մասին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Միացյալ Նահանգներին նախազգուշացրել է Եվրոպայի տարածքում հիպերձայնային հրթիռների տեղակայման մասին։Հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նման քայլը կարող է ապակայունացնել իրավիճակի ներկա վիճակը և մեծացնել պատահական բախման հավանականությունը,երկուշաբթի հայտնել է Twitter-ում դեսպանատան մամուլի ծառայությունը:
«Կցանկանայինք հիշեցնել Պենտագոնի մամուլի քարտուղարին, որ Եվրոպայում ցանկացած հիպերձայնային հրթիռների պոտենցիալ տեղակայումը խիստ ապակայունացնող կլինի ։ Նրանց թռիչքների կարճ ժամանակահատվածը քիչ ժամանակ կթողնի որոշումներ կայացնելու համար և կբարձրացնի ակամա բախումների հավանականությունը »,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, մեկնաբանելով ՌԴ-ում «ցիրկոն» հիպերձայնային հրթիռի փորձարկումները, հանդես է եկել այն պնդմամբ, որ ռուսական նոր հիպերձայնային հրթիռները կարող են հանգեցնել իրադրության ապակայունացման և զգալի ռիսկ ստեղծել, քանի որ կարող են միջուկային լիցք կրել:
Երկուշաբթի ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատը հաջողությամբ կատարել է «ցիրկոն» հիպերձայնային հրթիռի հրաձգությունը Բարենցևի ծովի ափին, թռիչքի արագությունը կազմել է 7 Մախ, հեռահարությունը ՝ ավելի քան 350 կմ:
«Ցիրկոն» համալիրով նախատեսվում է համալրել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի սուզանավերն ու վերգետնյա նավերը։