Ռուս խաղաղապահներն ԱԹՍ-ների կիրառմամբ հետևել են Արցախում հրադադարի ռեժիմի պահպանմանը
Ռուս-թուրքական միացյալ կենտրոնի զինծառայողները շարունակում են իրականացնել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործմամբ:
«Անօդաչու ինքնաթիռների անձնակազմերը միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գոտում իրավիճակը վերահսկելու համար՝ համաձայն ռուս-թուրքական համատեղ կենտրոնի խնդիրների: «Ֆորպոստ» անօդաչու ինքնաթիռի անձնակազմը օդային հսկողություն է իրականացնում օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր», - ասել է անօդաչու ավիացիայի անձնակազմի ղեկավար Իգոր Պետրեևը:
Կենտրոնի ռազմական անձնակազմը իրական ժամանակում անօդաչու թռչող սարքերից տվյալներ և պատկերներ է ստանում կառավարման կենտրոն, որտեղ նրանք իրականացնում են իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն պատասխանատվության ողջ տարածքում։