Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի
Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մերժեց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնելու մասին միջնորդությունը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշումը հրապարակեց դատավոր Միսակյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
- Ընթանում է Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը
- Ադրբեջանի վերջնական նպատակն է Սյունիքը վերցնել. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի վաղվա նիստին․գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին