Երասխի հատվածում ադրբեջանցիների ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել. Աբրահամյան
«Հետպատերազմյան փուլում Ադրբեջանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը Հայաստանի նկատմամբ իր առավելությունն առարկայական դաշտ բերելու համար»,- ասուլիսում ասաց անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, առաջինն արտահայտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, այնուհետև հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորածությունները, այս փուլն աչքի է ընկնում Հայաստանի նկատմամբ օրակարգ բերվող նոր զիջումներով, արդյունքում Ադրբեջանն այս ճանապարհին նաև իրադրությունը զարգացնում է սահմանային լարվածության ճանապարհով:
«Մյուս կողմից այս զարգացումներն անհայտությունների մեծ համակարգ են իրենց մեջ պարունակում: Դեռևս պարզ չեն հիմնական ուղղությունները, պարզ չէ իրավիճակն այս հուն հասնելու դրդապատճառը, քանի որ Հայաստանի իշխանությունները, կարծես թե, առանձնապես դեմ էլ չէին նոր փոփոխությունների, զիջումներին: Մի փոքր արհեստականություն կա Հայաստանի իշխանությունների հայտարարություններում»,- նշեց անվտանգային հարցերի փորձագետը:
Նա փաստեց, որ Ադրբեջանը ցանկացած իրավիճակի համար ունի սցենարային զարգացումներ, դրանցից մեկը ենթադրում էր Արցախից հետո Հայաստանի տարբեր ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողության ապահովում, ինչը, ըստ ադրբեջանիցների, հնարավորություն է տալիս իրենց ինչպես այս փուլում, այնպես էլ գործընթացի հետագա փուլերում Հայաստանի նկատմամբ ունենալ ճնշման լծակներ և, այդ լծակներն օգտագործելով, հասնել իր պահանջածի առավելագույնին:
Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ պատերազմից հետո նման կետ կա Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն հատվածում, ճանապարհի մի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է, խոշոր երկրորդ ուղղությունը Սոթք-Խոզնավար հատվածն է, այսինքն՝ Գեղարքունիքից Սյունիք հատվածը, Սև լճի հատված, որտեղ ադրբեջանական զորքերը 2,5 ամիս գտնվում են ՀՀ տարածքում, մի շարք ուղղություններով մինչև 2-2.5 կմ խորությամբ, վերահսկում են ինչպես ճանապարհներ, այնպես էլ ջրային պաշարներ: Իշխանասարի հատվածում ադրբեջանցիների դիրքարովորումը, ըստ փորձագետի, հնարավորություն է տվել դիտարկման շատ ավելի արդյունավետ վերահսկողության տակ վերցել Սիսիան-Գորիս ճանապարհը:
«Երրորդ ուղղությունը, այդ ընդհանուր ճնշման համակարգում, դարձել է Երասխը, որը կարևոր է Երևանը Երասխավանի միջոցով Վայոց ձորին և Սյունիքին կապելու առումով: Ամբողջ հարավային գլխավոր մայուղին անցնում է այդտեղով: Այդ հատվածում ադրբեջանցիերի կողմից հնարավոր, հավանական ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել»,- ընդգծեց Տ. Աբրահամյանը:
Ըստ նրա, Ադրբեջանն երկու խնդիր է լուծում. նախ՝ իր համար ռազմավարական և մարտավարական առումով հնարավորություններ է ստեղծում Հայաստանին մինչև վերջ ճնշելու և բանակցային գործընթացում առավելագույնը ստանալու համար, երկրորդ՝ սա գործընթաց է, ինչը ցանկության, կամքի, ստեղծված բարենպաստ պայմաններում հնարավորություն կարող է տալ Ադրբեջանին լայնամաստաբ ռազմական գործողություններ իրականացնելու և էֆեկտիվ մարտ վարելու համար:
«Այս պահին այնքան էլ հակված չեմ այն մոտեցմանը, որ սա կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում, վերջին շրջանում բավականին սուր են հայտարարությունները:
Կարծում եմ՝ այս փուլում, գոնե այս իրավիճակում, գոնե կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնալու: Սա, իհակե, ոչ միայն չի բացառում լոկալ բախումները սահմանի նաև այլ հատվածում, բավականին մեծ ռիսկայնություն է պարունակում, բայց մենք պետք է հասկանանք, որ կա մասշտաբի խնդիր և այս իրավիճակում լայնամասշտաբի ռիսկը հատկապես կարճաժամկետ կտրվածքով, գոնե ինձ համար ուրվագծված չէ»,- ասաց անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև ժամը 02։00-ն Ադրբեջանը գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. ՊՆ
- Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել. Աբրահամյան
- ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ
- Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլացիայի երկրորդ փուլը. Աբրահամյան
- Ադրբեջանական ԶՈՒ-ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ ՊՆ
- Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան