«Հրապարակ». Բաբայան-Փաշինյան դուետը վերջին օրերին մտմտում է ՊՆ-ն ամբողջությամբ «ռուլիտ անելու» նոր օղակ ձևավորելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին պաշտոն տալու հարցը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գերնպատակը։ ՌԴ իշխանությունների համար մերժելի այս թեկնածուին ՊՆ-ում առանցքային պաշտոնի նշանակելը դարձել է անհնար, իսկ Բաբայանը ցանկություն չունի երկրորդական, երրորդական դեր կատարել։
Սկզբում քննարկում կար, որ նա կդառնա պաշտպանության նախարար, վերջերս խոսվում է ՀՀ ռազմական տեսուչի պաշտոնում հավանական նշանակման մասին, սակայն Բաբայան-Փաշինյան դուետը վերջին օրերին մտմտում է ՊՆ-ն ամբողջությամբ «ռուլիտ անելու» նոր օղակ ձևավորելու մասին։ Դա կլինի կառավարությանը ենթակա վերահսկողական մարմնի, թե այլ կառույցի տեսքով՝ դեռ հայտնի չէ։
Մեզ ասացին, որ առայժմ քննարկում են նման պաշտոն ստեղծելու և Բաբայանին նշանակելու սխեմաները։ Հիմա արդեն ԱԺ-ում ունեցած իրենց 71 մանդատով ցանկացած նոր օղակի ստեղծումը, ցանկացած կառուցվածքի ձևավորումը՝ անգամ ամենաաբսուրդ, հնարավոր է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։