«Հրապարակ». ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրություն կկազմի, և կբաժանեն մանդատները
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումները, ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրություն կկազմի, և կբաժանեն մանդատները։ 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը կկայանա ոչ թե հուլիսի 26-ին, ինչպես ենթադրվում էր, այլ՝ օգոստոսի 2-ին։ Նույն օրն էլ Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության:
Սահմանադրության 149-րդ հոդվածով՝ նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության թեկնածուին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: