Pegasus լրտեսության սկանդալ․ ԵՄ-ն իր վրդովմունքն է հայտնում՝ այն համարելով միանգամայն անընդունելի
ԵՄ ղեկավարության վրդովմունքն են հարուցել Amnesty International-ի և Ֆրանսիական «Forbidden Stories» շահույթ չհետապնդող կազմակերպության հետաքննության արդյունքները, համաձայն որի՝ աշխարհի մի շարք կառավարություններ օգտագործել են իսրայելական Pegasus ծրագիրը՝ լրտեսելու գործարարներին, իրավապաշտպաններին և լրագրողներին: Այս մասին գրում է Euronews-ը։
Եվրամիությանն ամենաշատն անհանգստացնում է ԶԼՄ-ների ազատությանը սպառնացող վտանգը։
Միևնույն ժամանակ, Բրյուսելը հասկացրել է, որ իրենք զգուշությամբ են մոտենում հետաքննության բացահայտումներին և թվերին:
«Դա միանգամայն անընդունելի է: Դա հակասում է ցանկացած ԵՄ կանոններին և օրենքներին, որոնք վերաբերում են մամուլի ազատությանը: Ազատ լրատվամիջոցները ԵՄ հիմնարար արժեքներից մեկն են: Եթե մեր լսածը ճիշտ է, ապա դա բոլորովին անընդունելի է»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Այն երկրների շարքում, որտեղ Pegasus-ը, ըստ զեկույցի, օգտագործվում է կառավարության կողմից՝ Ադրբեջանն է, Ղազախստանը, Հունգարիան, Հնդկաստանը: Իրավապաշտպանների խոսքով՝ իսրայելական ընկերությունը չի համագործակցել Ռուսաստանի իշխանությունների հետ:
Հասարակական կազմակերպություններն ասում են, որ իրենց տրամադրության տակ կա 50,000 կոտրված համար: Դրանց թվում են Մերձավոր Արևելքի միապետությունների իշխող ընտանիքների անդամների, նախարարների, իրավապաշտպանների և լրագրողների հեռախոսները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան