Գիշերը թշնամու կողմից կրակոցներ են եղել Գեղարքունիքի ուղղությամբ. Գեղամասարի համայնքապետ
Գիշերը կրակոցներ են եղել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի /կենտրոն Սոթք/ ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Գիշերը թուրքերի կողմից կրակոցներ էին հնչում, բայց գիշերվա կեսին արդեն դադարել էին: Կրակոցներն ինտենսիվ էին, ծանր տեխնիկա չէին կիրառել, հրաձգային զինատեսակներ էին: Այժմ իրավիճակը հանգիստ է»,- նշեց նա:
Նա նշեց, որ հայկական կողմից պատասխան կրակոցներ չեն եղել. «Միշտ էլ թշնամին կարգը խախտում է, եղել են գիշերներ, որ քիչ կրակոցներ եղել են, բայց այս գիշեր կրակոցներն ինտենսիվ էին: Մեր կողմը զուսպ է մնում, ի տարբերություն թուրքերի»:
Հ. Ավետյանի խոսքով, վիրավորների մասին տեղեկություն չունեն, եթե լիներ, կիմանային:
Համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղում միշտ էլ անհանգստություն կա կապված թշնամու գործողությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև ժամը 02։00-ն Ադրբեջանը գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. ՊՆ
- Նիկոլ ընտրելով՝ մենք ընտրել ենք խայտառակությունը, հետևաբար նաև հնարավոր պատերազմը. Արտակ Զաքարյան
- Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել. Աբրահամյան
- ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ
- Ադրբեջանական ԶՈՒ-ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ ՊՆ
- Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ