Չինաստանը վերացրել է երեք երեխա ունենալու համար նախատեսված տուգանքները
Չինաստանի իշխանությունները վերացրել են տուգանքներն ու այլ պատժամիջոցները երեք երեխաների ծննդյան համար: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։
«Որոշում է կայացվել չեղարկել սոցիալական ապահովության վճարները և այլ սահմանափակող միջոցները։ Չեղյալ են հայտարարվել սոցիալական ապահովության վճարները, վերանայվել և չեղյալ են հայտարարվել համապատասխան տուգանքների մասին դրույթները»,- ասվում է փաստաթղթում։
ՉԺՀ-ի Պետխորհրդի հրապարակած որոշման համաձայն ՝ մինչև 2025 թվականը կառավարությունը ստեղծելու է ծնելիության խթանման սոցիալական քաղաքականության լիարժեք համակարգ:
Նախկինում Չինաստանի իշխանությունները թույլ էին տալիս երկրում յուրաքանչյուր զույգի ունենալ մինչև երեք երեխա: Նշվում է, որ այդպիսով երկրի ղեկավարությունը ցանկանում է բարելավել ժողովրդագրությունը երկրում՝ դադարեցնել բնակչության ծերացումը և ծնելիության անկումը:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Չինաստանում բնակչության աճը գտնվում է 1950-ական թվականների մակարդակի վրա և մոտ ժամանակներս անդառնալի անկում է սկսվելու: