Պուտինի ու Ալիևի այսօրվա բանակցության օրակարգում է Լեռնային Ղարաբաղի հարցը
Մոսկվայում այսօր տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են՝ հանդիպմանը նախատեսվում է, որ նախագահները կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցը` շեշտը դնելով առևտրի, ներդրումների և հումանիտար համագործակցության վրա:
Նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ:
«Հիմնականում ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում ՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա