Ռուսաստանում 2020 թվականին գրադարաններից օգտվողների թիվը նվազել է 8,7 մլն-ով
Ռուսաստանում գրադարաններում գրանցված օգտատերերի թիվը 2020 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 8,7 միլիոնով՝ կազմելով 41,7 միլիոն մարդ: Այս մասին ասվում է Հաշվիչ պալատի զեկույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Եթե 2017-2019 թվականներին գրադարանների այցելությունների թիվն աճել է 7 տոկոսով, ապա 2020 թվականին գրադարանների գրանցված օգտատերերի թիվը 2019 թվականի համեմատությամբ կրճատվել է 8,7 մլն-ով և կազմել 41,7 մլն մարդ: Կրճատումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության 82 շրջաններում», - ասված է փաստաթղթում։
Ինչպես նշվում է զեկույցում, 2019 թվականին տարբեր շրջաններում 56 գրադարաններ փակվել կամ վերակազմավորվել են՝ խախտելով օրենքը:
Փաստաթղթում նշվում է նաև, որ գրադարանային ցանցը 2015 թվականից նվազել է 5,3 տոկոսով։