Արման Թաթոյանի գլխավորած խումբը Երասխում է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ): Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։
Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող:
Այցի արդյունքները կամփոփվեն` արձանագրելով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ժողովրդի վերջին վերելքը սկսվեց Երասխի ճակատամարտից. Սարիբեկյան
- Երասխի դեպքերը կխորանան, կծավալվեն․ Տիգրան Չոբանյան
- Երասխի հատվածում ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ քաշեցին ու լավացրեցին Փաշինյանի օրոք. Ադիբեկյան
- Երասխի հատվածում ադրբեջանցիների ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել. Աբրահամյան
- Երասխի համայնքապետը հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք. ՔԿ
- Երբ Երասխը չի քնում, Երևանը նույնպես արթուն է մնում․ Ֆրանսիայի դեսպան
- Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի․Վարուժան Գեղամյան
- Մինչև ժամը 02։00-ն Ադրբեջանը գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. ՊՆ
- ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ
- Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներ. ՄԻՊ
- Ադրբեջանական ԶՈՒ-ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ ՊՆ
- Մեռավ այդ թշնամին երկու օր անընդմեջ Երասխում մեզ ասելով՝ տղերք, ձեզ ուզում եմ վերացնեմ․ Թևան Պողոսյան
- Ադրբեջանի խնդիրն այլ է․ նվազագույնը՝ Երասխը, դիմադրության չհանդիպելու պարագայում՝ Արարատն ու ինչու ոչ՝ Երևանը. Ալվինա Աղաբաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան