Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու. Չարչյան
«Այստեղ խոսք գնաց գերակա շահի մասին։ Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու։ Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին իր ելույթում ասաց հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր ամիս անձամբ կատարում է 20-30 բարդագույն վիրահատություններ, որոնք մյուսները չեն կարողանում անել, եթե անգամ անում են, ապա ոչ այն մակարդակով, ինչ-որ ինքը։
«Ես ամսական վերահսկում եմ 200-250 վիրահատությունների կատարում։ Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել։
Մի ամիս Հայաստանի 20-20 քաղաքացի զրկված է եղել բարդագույն վիրահատությունների՝ բարձրակարգ ձևով կատարման հնարավորությունից, 200-250 քաղաքացի զրկված է եղել իրենց վիրահատությանը հետևելուց։ 500-550 քաղաքացի զրկված է եղել բարձրակարգ կոնսուլտացիա ստանալու հնարավորությունից։ Դա է գերակա շահը»,- ասաց Արմեն Չարչյանը։
Նշենք, Արմեն Չարչյանի պաշտպանները, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ընթացող նիստին միջնորդություն են ներկայացրել՝ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանները, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ընթացող նիստին միջնորդություն ներկայացրին՝ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի պաշտպանները միջնորդեցին գրավ կիրառել նրա նկատմամբ
- Արմեն Չարչյանի գործով դատական առաջին նիստն է
- Պրոֆեսոր Չարչյանի կամքն ու տրամադրությունը լրիվ տեղն է, չնայած այս իրավական լկտի ամենաթողությանը. Վարդևանյան
- Քաղաքական երանգ պարունակող հանգամանքներն են ստիպում դատավորին կայացնելու նման որոշում. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ