Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ 12։00-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, դատավոր Վահե Միսակյանը լսելով կողմերին հայտարարեց, որ հեռանում են խորհրդակցական սենյակ։
«Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ 12։00-ին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու. Չարչյան
- Արմեն Չարչյանի պաշտպանները միջնորդեցին գրավ կիրառել նրա նկատմամբ
- Արմեն Չարչյանի գործով դատական առաջին նիստն է
- Պրոֆեսոր Չարչյանի կամքն ու տրամադրությունը լրիվ տեղն է, չնայած այս իրավական լկտի ամենաթողությանը. Վարդևանյան