Հետխորհրդային 3 հանրապետությունները ցանկանում են անդամակցել ԵՄ-ին․ Բաթումիի հռչակագիր
Բաթումիում կայացած խորհրդաժողովում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարները ստորագրել են համատեղ հուշագիր, որով հաստատում են ԵՄ-ին անդամակցելու իրենց ձգտումը: Փաստաթղթի համաձայն՝ եվրոպական ընտանիքի մաս դառնալու հեռանկարը հանրապետություններին տալիս է հզոր խթան՝ ավելի խորը բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին գրում է Euronews-ը։
«Մեզ միավորում է անցյալին վերադառնալու դժկամությունը: Մենք պատրաստ ենք և վճռական՝ պայքարելու մեր եվրոպական ապագայի համար՝ մեր երկրներում բևեռացման սպառնալիքից և դրսից սադրանքների ռիսկերից խուսափելու համար», - ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
ԵՄ-ում եռյակի ազդանշանը խանդավառությամբ են ընդունել: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը ժամանել է Բաթումի, նախանշել է հետագա համագործակցության հեռանկարները, բայց դուրս է թողել հանրապետություններին ԵՄ ընդունելու հարցը:
«Եվրամիությունը կմնա ուժեղ և հուսալի գործընկեր ձեր տարածաշրջանի համար: Մենք ապավինում ենք, որ դուք կշարունակեք բարեփոխումները, և ոչ թե Բրյուսելի հավանությունը ստանալու, այլ ձեր ժողովուրդների և ձեր հասարակության շահերից ելնելով», - ասել է Միշելը:
«Եվրոպական ինտեգրումը այլընտրանք չունի մեր երկրների համար, և ոչ մի երրորդ կողմ չի կարող ազդել այս ինքնիշխան ընտրության վրա: Մենք արդեն իսկ զգալի առաջընթաց ենք գրանցել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Մեզ աջակցում է մեր ժողովուրդների եվրոպական ընտանիքի մաս դառնալու մեծ ցանկությունը, և միասին աշխատում ենք Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը ճանաչելու համար, որը ճանապարհ կբացի մեր երեք երկրների ապագա անդամակցության համար ԵՄ»,- նշված է հռչակագրում:
Ուկրաինան Մոլդովան և Վրաստանը Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամներ են, որն ուղղված է ԵՄ-ի և հետխորհրդային երկրների միջև երկխոսության զարգացմանը։ Բաթումիում նրանց խոստացան աննախադեպ ֆինանսական օգնություն Եվրոպայից՝ 2.3 միլիարդ եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա