Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորման արդիական հարցեր
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն այսօր քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա