Երասխի համայնքապետը հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք. ՔԿ
Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Երբ Երասխը չի քնում, Երևանը նույնպես արթուն է մնում․ Ֆրանսիայի դեսպան
- Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի․Վարուժան Գեղամյան
- Մինչև ժամը 02։00-ն Ադրբեջանը գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. ՊՆ
- Երասխ համայնքի ղեկավարը վիրավորվել է. news.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան