Էրդողանը կրկնում է կիպրական խնդրի՝ «2 պետություն» բանաձևով լուծումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցից առաջ օդանավակայանում անդրադարձել է Կիպրոսի խնդրին և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Էրդողանը նշել է, որ Կիպրոսի թուրք ժողովուրդը կղզում ունի ինքնիշխան հավասարություն և հավասար միջազգային կարգավիճակ:
Հիշեցնելով 2021թ. Ժնևում Կիպրոսի խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում կղզու թուրքական հատվածի ղեկավարի առաջարկը՝ Էրդողանը նշել է, որ այդ առաջարկն իրատեսական հենքի վրա է դնում ցայսօր ապարդյուն անցած խնդրի լուծման ջանքերը: Իսկ այդ առաջարկը վերաբերում է կիպրական խնդրի՝ «2 պետություն» բանաձևով լուծմանը։
Նրա բնորոշմամբ՝ այդ առաջարկը պատմական հնարավորություն է, որը լուծման ճանապարհ կբացի: Էրդողանն այնուհետև շարունակել է՝ հետևյալ շեշտադրումներով.
«Բոլոր կողմերին, որոնք Կիպրոսում արդար, մնայուն և շարունակական ապագա են ցանկանում, կրկնում եմ իմ կոչը՝ գնահատել այս պատմական հնարավորությունը: Կիպրոսում լուծման հնարավոր է հասնել միայն կղզում առկա իրողությունների հիման վրա: Սրանից հետո, եթե նոր բանակցային գործընթաց լինի, ապա այն կարող է լինել միայն 2 հավասար և ինքնիշխան պետությունների միջև: Չպետք է մոռանալ, որ ՀԿԹՀ-ն, չնայած բոլոր դժվարություններին, սեփական ոտքերի վրա կանգնած պետություն է: Ժողովրդավարության իր ավանդույթով, զարգացող տնտեսությամբ վստահ քայլերով ընթանում է դեպի բարգավաճ ապագա: Թուրքիան և թուրք ժողովրդի յուրաքանչյուր անհատ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը շարունակելու է լինել Կիպրոսի թուրքի կողքին»:
Էրդողանը պատասխանել է նաև լրագրողի այն հարցին, թե արդյոք բացի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունից սպասվում են այլ երկրների ներկայացուցիչների այցը հյուսիսային Կիպրոս:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ աշխարհի տարբեր երկրներ, հատկապես Ադրբեջանը, ՀԿԹՀ-ի հետ նման բարձր մակարդակով շփումներ հաստատեն:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը երկօրյա այցով մեկնում է ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»
- Ադրբեջանում Հունաստանի դեսպանն այցելել է օկուպացված Շուշի, ադրբեջանական պատվիրակությունը՝ օկուպացված Կիպրոս
- Ադրբեջանը պատրաստվում է ճանաչե՞լ օկուպացված Հյուսիսային Կիպրոսը՝ Թուրքիայից հետո
- Թուրքիայի առափնյա պահպանությունը կրակ է բացել Կիպրոսի նավահանգստի ոստիկանության նավակի վրա
- ԵԽ-ն դեմ է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով
- Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի. ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Կիպրոսի խնդրի լուծումը երկու պետություն սկզբունքով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա