Էրդողան. Թուրքիան պատրաստ է վերահսկել Քաբուլի օդանավակայանը, եթե ստանա ԱՄՆ աջակցությունը
Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը՝ պայմանով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ժամանակ: Այս մասին գրում է Tass-ը։
«Աֆղանստանում և տարածաշրջանում նոր դարաշրջան է լուսանում, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ մեկտեղ կանգնած է Թուրքիան: Ներկայումս ԱՄՆ-ն որոշում է կայացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին, և նրանք ցանկանում են, որ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել: Մենք դա դրական ենք ընդունում, և, իհարկե, ունենք ԱՄՆ-ին մի շարք պայմաններ ինչպես դիվանագիտական հարաբերություններում, այնպես էլ նյութատեխնիկական ապահովման ոլորտում: Եթե մեզ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն, մենք կմտածենք Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու մասին», - ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև հայտարարել է Աֆղանստանում տիրող իրավիճակը «Թալիբան» արմատական շարժման հետ քննարկելու իր մտադրությունների մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի գործողության ավարտի և զորքերը դուրս բերելու մասին հայտարարությունից հետո երկրում իրավիճակը կտրուկ վատացավ: Ինչպես հաղորդվել է հուլիսի 13-ին Պենտագոնում, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտվել է ավելի քան 95% -ով: Դրան զուգահեռ, «Թալիբան» շարժմանը, ըստ նրա ներկայացուցիչների, հաջողվեց վերահսկողություն հաստատել հանրապետության տարածքի 85% -ի վրա, ներառյալ հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով գտնվող տարածքների:
Մինչդեռ, հուլիսի 13-ին, աֆղանական 1TV հեռուստաալիքը մեջբերեց թալիբների հայտարարությունը, որում ասվում էր, որ պատրաստ են հարձակվել թուրքական ուժերի վրա, եթե նրանք մնան Աֆղանստանում: «Թալիբան»-ը կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջև»:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը երկօրյա այցով մեկնում է ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»
- Ադրբեջանում Հունաստանի դեսպանն այցելել է օկուպացված Շուշի, ադրբեջանական պատվիրակությունը՝ օկուպացված Կիպրոս
- Ադրբեջանը պատրաստվում է ճանաչե՞լ օկուպացված Հյուսիսային Կիպրոսը՝ Թուրքիայից հետո
- Թուրքիայի առափնյա պահպանությունը կրակ է բացել Կիպրոսի նավահանգստի ոստիկանության նավակի վրա
- ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է՝ ինչու է Մոսկվան շփվում «Թալիբան» շարժման հետ
- Աֆղանստան-2021․ Ո՞ր տարածքներն են գրավել թալիբները
- ԵԽ-ն դեմ է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով
- Աֆղանստանում «Թալիբան» շարժումը գրավում է նոր տարածքներ, երբ ՆԱՏՕ-ի զորքերը շարունակում են դուրս գալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին