ԻԼԻՊ-ը ստանձնել է Բաղդադի Սադր քաղաքում պայթյունի պատասխանատվությունը, որի արդյուքնում կա 30 զոհ
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից արևելք գտնվող Սադր քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի արդյունքում կան տասնյակ զոհեր ու վիրավորներ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հաղորդվում է, որ Բաղդադից արևելք գտնվող Սադր քաղաքի մարդաշատ շուկայում ռումբ է պայթել, որի արդյունքում առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 60-ը՝ վիրավորվել:
Կիրակի օրը սոցիալական ցանցերում հրապարակված մի հաղորդագրության մեջ նախազգուշացվում էր, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը կարող է Ղորբանի տոնի օրերին հարձակումներ իրականացնել Բաղդադի որոշ հատվածներում, ներառյալ՝ Սադր, Քազեմիե, ալ-Շաբ և ալ-Շուլա քաղաքներում:
Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են այս կապակցությամբ ուշացած գործողությունների ձեռնարկումը, չնայած այն փաստին, որ հարձակման հավանականությունը մեծ է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան