«Կասպերսկի»-ն Հայաստանում նշում է Սիսադմինի օրը
Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունն այս տարի Հայաստանում յուրահատուկ ձևով է նշում Համակարգային ադմինիստրատորի՝ Սիսադմինի օրը՝ հայտարարելով «Ամենակարող ադմին» անեկդոտների մրցույթը։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից:
«Դժվար թե որևէ մեկը տեսած լինի հումորի զգացում չունեցող համակարգային ադմինիստրատոր։ Ինչո՞ւ։ Որովհետև սիսադմինն ամենապահանջված մասնագետն է ցանկացած կազմակերպությունում, և միայն հումորի զգացումը կարող է օգնել նրան դիմանալ «թեյնիկ» աշխատակիցների չդադարող տեղին ու անտեղի պահանջներին ու խնդրանքներին։ Եվ ամենակարող սիսադմինների ու «թեյնիկ» աշխատակիցների շփումը ծնում է զվարճալի պատմություններ, որոնք ներկայացնելով, կարելի է տիրանալ «Կասպերսկի»-ի արժեքավոր մրցանակների։
Դրանց արժանանալու համար Սիսադմինների և ընդհանրապես թվային աշխարհի հետ կապված անեկդոտները և իրական դեպքերի մասին զվարճալի պատմությունները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին և/կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Kaspersky Armenia»՝ https://www.facebook.com/KasperskyLabArmenia/ էջին։ Դրանք ընթերցվելու են հուլիսի 21-31-ն ամեն օր, ժամը 10։00-ին «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերով հեռարձակվելիք հատուկ հաղորդման ընթացքում։
Ամենօրյա ուղիղ եթերում հնչած անեկդոտներից և զվարճալի պատմություններից լավագույնի հեղինակը կստանա մրցանակ, իսկ եթերաշրջանի ընթացքում հնչած և ուղարկված բոլոր անեկդոտներից և զվարճալի պատմություններից լավագույնները կընթերցվեն հուլիսի 31-ին կայանալիք եզրափակիչ ռադիոհաղորդման ընթացքում, և 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրած անեկդոտների և զվարճալի պատմությունների հեղինակները կպարգևատրվեն «Կասպերսկի» ընկերության արժեքավոր մրցանակներով։
Որպես պատմական ակնարկ նշենք, որ Սիսադմինի օրը հիմնադրել է ամերիկացի 20-ամյա աշխատանքային փորձով համակարգային ադմինիստրատոր Թեդ Կեկատոսը։ Նա ամսագրում տեսել էր գովազդ, որտեղ երախտապարտ աշխատակիցները ծաղիկներ և մրգով զամբյուղներ են նվիրում նոր տպիչներ տեղադրած համակարգային ադմինիստրատորին։ Կեկատոսը, որը նույն մոդելի տպիչներ էր տեղադրել նաև իր կազմակերպությունում, որոշեց հիմնադրել Սիսադմինի օր (System Administrator Appreciation Day-Համակարգային ադմինիստրատորին երախտագիտության օր), որն առաջին անգամ նշվել է 2000 թվականի հուլիսի 28-ին»,- «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Չարագործները շահագործում են PrintNightmare վտանգավոր խոցելիությունը Windows-ի տպելու հերթի դիսպետչերում
- «Կասպերսկի». Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե եռակի թուլացել են
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ բանկերների գրոհների ենթարկվածների բաժինն էապես կրճատվել է
- «Կասպերսկի». Գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհները Հայաստանում զգալիորեն թուլացել են
- «Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին
- Կասպերսկի. Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով
- «Կասպերսկի». Ինչպես են Tesla-ի և Mobileye-ի ավտոպիլոտների արհեստական բանականությունը խաբում «ֆանտոմներով»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին