Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին ու Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդիպել են
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել են վրաց-ուկրաինական գործընկերության, ռուսական օկուպացիայի հետևանքների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների մասին: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են Վրաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական և ռազմավարական գործընկերությունը: Իրակլի Ղարիբաշվիլին և Վլադիմիր Զելենսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները և իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետը վերահաստատել է հստակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա