Ճապոնիայի բնակիչները կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Օլիմպիադայի անցկացման դեմ
Ճապոնիայում տեղի են ունեցել զանգվածային հակաօլիմպիական ցույցեր ։ Բնակիչների բազմությունը Կիոտոյի փողոցներ է դուրս եկել պաստառներով ու դրոշներով ։ Նրանք կարծում են, որ Տոկիոյում խաղերի անցկացումը կարող են հանգեցնել կորոնավիրուսի տարածմանը։ Այս մասին հաղորդում է Իզվեստիա.ռու-ն։
Նրանք վստահ են, որ կառավարությունը խախտել է Սահմանադրությունը և պատրաստ չէ պաշտպանել բնակչությանը։ Միևնույն ժամանակ, միջազգային օլիմպիական կոմիտեն հավաստիացնում է, որ օլիմպիական ավանն անվտանգ է:
Համալիրը տեղավորելու է 6,7 հազար մարզիկների և պաշտոնատար անձանց: Բոլոր մասնակիցներին մեկուսացնում են վարակման դեպքում: Բացի այդ Ճապոնիայում հայտնվելը դժվար է, բոլոր ցանկացողները ստուգվում են։
«Ճապոնիա հասնելու համար հարկավոր է ստուգման մեկից ավելի փուլ անցնել և մի քանի հերթ անցնել: Ամբողջ ժամանակ մարդիկ ստուգվում են պաշտպանիչ համազգեստ հագած աղջիկների կողմից։ Ասում են, որ այդ բոլոր ընթացակարգերը զբաղեցնում են 3-5 ժամ։»,- պատմել է թղթակից Մաքսիմ Պրիխոդան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա