Ընթանում է Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի է ունենում նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստ։ Վազգեն Մանուկյանը ներկա է դատական նիստին։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակել։
Նախքան դատական նիստը լրագրողը հարցրեց, թե ի՞նչ է նշանակում պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբությամբ վերցնել իշխանությունը, շ Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց. «Հենց այդ համեմատականը բերում եք, խնդրում եմ հաջորդ անգամ հարցը ձևակերպելուց օգտագործել բոլոր այն եզրույթները, որոնք օգտագործվել են հունիսի 7-16 ընկած ժամանակահատվածում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից:
Պատկերացրեք՝ ի՞նչ կլիներ, եթե Վազգեն Մանուկյանը մուրճը ձեռքին հայտարարություններ աներ և ասեր՝ մուրճը Հայաստանի անվտանգության վերականգման, կապիտուլացիոն փաստաթղթից հրաժարվելու սիմվոլն է և այդ մուրճը պետք է ջարդվի բոլորի գլխին, ովքեր առնչություն ունեն կապիտուլյացիոն փաստաթղթի հետ:
Կարող եք տեսնել Սահմանադրական դատարանում դատախազության արձագանքը, համոզված եմ, որ այդ նույն տրամաբանությունն իրենք կիրառելու են Վազգենի Մանուկյանի վերաբերյալ գործին, որովհետև իրենք Սահմանադրական դատարանում ասում էին՝ եթե անձը քաղաքական գործիչ է, իր հայտարարություններում պետք է ունենա չափազանց մեծ ճկունություն, ընդհուպ մինչև գլուխներին ջարդելը, դա գլուխներին ջարդելը չէ:
Հետևաբար, կարծում եմ, որ դատախազությունը նույն վարքագիծն է դրսևորելու, երեք տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե ինչ միասնական պրակտիկա է ձևավորել և ոչ մի տարբերակում չի դրել «Քաղաքացիական պայմանագիր» հետ առնչություն ունեցող անձանց կամ ընդդիմադիր ուժերի միջև»։
Դատական նիստը՝ Yerevan.today-ի ուղիղ եթերում:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի վերջնական նպատակն է Սյունիքը վերցնել. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի վաղվա նիստին․գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան