Վազգեն Մանուկյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով հեռացել է խորհրդակցական սենյակ։
Վազգեն Մանուկյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեցին Վ. Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին վերացնել։ Միջնորդության հիմքը, ըստ պաշտպանների, այն է, որ նախաքննության ողջ ընթացքում Վազգեն Մանուկյանը չի խուսափել գործի քննությունից և պատշաճորեն ներկայացել է նախաքննական մարմնին։
Մեղադրող դատախազն առարկեց ներկայացված միջնորդությանը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Հարակից հրապարակումներ`
- Ընթանում է Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը
- Ադրբեջանի վերջնական նպատակն է Սյունիքը վերցնել. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի վաղվա նիստին․գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան