Արմեն Չարչյանի գործով դատական առաջին նիստն է
Մեկնարկել է հայտնի բժիշկ, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի գործով առաջին դատական նիստը։ Նիստին ներկա է նաև Արմեն Չարչյանը:
Երբ հայտնի բժիշկը մուտք գործեց դատական նիստերի դահլիճ, ներկաները ծափերով ողջունեցին նրան:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։ Պաշտպանները հունիսի 24-ին ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը մերժվել էր:
Պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Դատական նիստի ընթացքը՝ Yerevan.today-ի ուղիղ եթերում:
Հարակից հրապարակումներ`
- Պրոֆեսոր Չարչյանի կամքն ու տրամադրությունը լրիվ տեղն է, չնայած այս իրավական լկտի ամենաթողությանը. Վարդևանյան
- Քաղաքական երանգ պարունակող հանգամանքներն են ստիպում դատավորին կայացնելու նման որոշում. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան. Գոռ Աբրահամյան
- Չնայած առողջական խնդիրներին՝ Արմեն Չարչյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ. Էրիկ Ալեքսանյան
- Վերաքննիչ դատարանում ընթանում է Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը
- Վերաքննիչ դատարանը Չարչյանի գործի քննությունը կշարունակի հուլիսի 6-ին․ փաստաբաններ
- Չարչյանին համարում եմ հետընտրական Հայաստանի առաջին քաղկալանավորը․ Անդրանիկ Թևանյան