Արմեն Չարչյանի պաշտպանները միջնորդեցին գրավ կիրառել նրա նկատմամբ
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանները, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ընթացող նիստին միջնորդություն ներկայացրին՝ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ունեն միջդատական վարույթի ավարտված քննություն, հարցաքննված վկաներ, չունեն մեղադրական բնույթի որևէ ցուցմունք:
Արամ Վարդևանյանն էլ ընդգծեց՝ թեև գտնում են, որ Արմեն Չարչյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, բայց միևնույն ժամանակ, ընդունելի են համարում գրավի կիրառումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Մեղադրող դատախազն առարկեց ներկայացված միջնորդությանը, որ խափանման միջոց կալանավորումը մնա անփոփոխ:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի գործով դատական առաջին նիստն է
- Պրոֆեսոր Չարչյանի կամքն ու տրամադրությունը լրիվ տեղն է, չնայած այս իրավական լկտի ամենաթողությանը. Վարդևանյան
- Քաղաքական երանգ պարունակող հանգամանքներն են ստիպում դատավորին կայացնելու նման որոշում. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ
- Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան. Գոռ Աբրահամյան
- Չնայած առողջական խնդիրներին՝ Արմեն Չարչյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ. Էրիկ Ալեքսանյան
- Վերաքննիչ դատարանում ընթանում է Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան