Մինչև ժամը 02։00-ն Ադրբեջանը գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ ընտրելով՝ մենք ընտրել ենք խայտառակությունը, հետևաբար նաև հնարավոր պատերազմը. Արտակ Զաքարյան
- Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել. Աբրահամյան
- Երասխ համայնքի ղեկավարը վիրավորվել է. news.am
- ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ
- Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներ. ՄԻՊ
- Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլացիայի երկրորդ փուլը. Աբրահամյան
- Ադրբեջանական ԶՈՒ-ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ ՊՆ
- Մեռավ այդ թշնամին երկու օր անընդմեջ Երասխում մեզ ասելով՝ տղերք, ձեզ ուզում եմ վերացնեմ․ Թևան Պողոսյան
- Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան