Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացմանը Պաոլա Էգոնուն բարձրացնելու է ՄՕԿ-ի դրոշը
Իտալացի վոլեյբոլիստ Պաոլա Էգոնուն Տոկիոյի ամառային խաղերի բացման արարողությանը կդառնա Միջազգային օլիմպիական կոմիտեի հինգ օղակների դրոշը կրող դրոշակակիրներից մեկը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Իտալիայի ազգային հավաքականի առաջատարը ընտրվել է՝ այլ երկրներից ժամանած մարզիկների հետ միասին մասնակցելու արարողությանը։
Ճապոնիա ժամանելուց անմիջապես հետո Իտալիայի ԱՕԿ-ի նախագահ Ջովանի Մալագոն Էգոնին հայտնել է ՄՕԿ-ի որոշման մասին: Նիգերիական ծագումով մարզուհին չի կարողացել զսպել արցունքները՝ իմանալով իր նոր դերի մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է օլիմպիական դրոշը կրելը: Ես ներկայացնելու եմ ամբողջ աշխարհի մարզիկներին, և սա մեծ պատասխանատվություն է», - ասել է վոլեյբոլիստը:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23ին՝ ուրբաթ օրը։