Ջիվան Գասպարյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 24-ին
Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանին: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, Ջիվան Գասպարյան կրտսերը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հանրահայտ դուդուկահարի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 24-ին։
Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Հիշեցնենք, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին ԱՄՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Մշտամրմունջ աղոթք և օրհնություն Ջիվան Գասպարյանի բարի հիշատակին
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ
- Ռոբերտ Քոչարյան. Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում Ջիվան Գասպարյանի վաստակի և հիշատակի առջև
- Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան