Ռուսաստանն ու Թուրքիան ավարտում են խորհրդակցությունները՝ С-400 համակարգերի մատակարարման երկրորդ պայմանագրի շուրջ
Ռուսաստանն ու Թուրքիան ավարտում են խորհրդակցությունները՝ С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման երկրորդ պայմանագրի շուրջ: «Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի խոսքով՝ այս նախագծում ձևավորվել է ֆինանսական մոդել և տեխնոլոգիական համագործակցության ծրագիր: Այս մասին գրում է vesti-ն։
«Ուստի մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին կավարտենք այս նախագիծը»,- ասել է Միխեևը MAKS-2021 ավիատիեզերական ցուցահանդեսում, որը տեղի է ունենում մերձմոսկովյան Ժուկովսկում:
Այն փաստը, որ Թուրքիան բանակցություններ է վարում Մոսկվայի հետ С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ գնելու շուրջ, հայտնի դարձավ ապրիլին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից:
Մինչև տարեվերջ Հնդկաստանը կարող է ստանալ С -400 «Триумф» զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը: Հնդկաստանի համար ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի խմբաքանակի ընդհանուր արժեքը գնահատվում է 5,43 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար։
Հարակից հրապարակումներ`
- С-400-ները գնվել են, և այժմ հարցը փակված է․ Չավուշօղլու
- Թուրքիան ԱՄՆ-ին նախազգուշացրել է С-400-ի պատճառով իր վրա գործադրվող ճնշումենրի հետևանքների մասին
- Թուրքիան քննարկում է Ռուսաստանից С-400 երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը
- Թուրքիան հայտարարել է, որ չի քննարկում իր երկրում С-400-ի տեղակայման այլընտրանքային տարբերակները
- ԱՄՆ Սենատն առաջարկել է Պենտագոնի բյուջեի հաշվին Թուրքիայից գնել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը
- Թրամփը Էրդողանին գործարք է առաջարկել՝ С-400-ի գնման պատճառով պատժամիջոցների դիմաց
- Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան С-400-ի հետ խնդիրներ չունի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա