Սամցխե-Ջավախքում նույնպես կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 45-ի: Jnews-ի հաղորդմամբ, այսօր երկրում հաստատված կորոնավարակի 2 616 նոր դեպքերից 1 557-ը բացահայտվել են Թբիլիսիում, 205-ը՝ Աջարիայում, 191-ը՝ Իմերեթիում, 117-ը՝ Քվեմո-Քարթլիում, 115-ը՝ Շիդա Քարթլիում, 24-ը՝ Գուրիայում, 128-ը՝ Սամեգրելոյում՝ Զեմո Սվանեթի, 152-ը՝ Կախեթիում, 61-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 45-ը՝ Սամցխե-Ջավախքում, 21-ը՝ Ռաճա-Լեչխումում և Քվեմո Սվանեթիում:
Ներկայումս երկրում վարակի 18 197 ակտիվ դեպք կա, որոնցից 855-ը գտնվում է ծանր վիճակում: Արհեստական շնչառության ապարատին է միացված 183 մարդ:
12 720 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք, մահացել է 26 մարդ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք
- Վրաստանում սահմանափակումները շատ արագ վերացան, ցավոք մենք շտապեցինք. Ամիրան Գամղրելիձե
- «Delta» շտամի շրջանառությունը Վրաստանում հասել է 30 տոկոսի
- Վրաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշներ են գրանցվում
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված և ԹԱՕ սարքին միացված բոլոր երեք նորածինների վիճակը կայուն ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները