Քաղաքական 14:22 20/07/2021 Հայաստան

Ադրբեջանի վերջնական նպատակն է Սյունիքը վերցնել. Վազգեն Մանուկյան

«Նախ և առաջ պետք է ամեն ինչ անել, որ Փաշինյանը գնա, դրանից հետո կառաջանան բազմաթիվ ճանապարհներ, քաղաքական վեճեր կլինեն, թե այդ դեպքում որ ճանապարհն ընտրել»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց՝ օր առաջ պետք էր ազատվել Նիկոլ Փաշինյանից, հիմա էլ այդ նույնը խնդիրը դրվել է:

«Ինքը կործանելու է մեր պետությունը, ինքը վտանգում է և մեր պետության գոյությանը, և մեր ժողովրդի իրավունքն ապրելու իր հարազատ հողի վրա»,- ասաց Վ.Մանուկյանը:

Նա վստահ է, որ համաժողովրդական շարժում է պետք նրանից ազատվելու համար. «Երբ որ շարժումը կառաջանա, առաջնորդներն էլ կառաջանան: Փրկիչ չկա, փրկիչ մի փնտրեք: Ուղղակի ամբողջ ժողովուրդը պետք է գիտակցի, թե այս ճանապարհն ուր է տանում, ոտքի ելնի: Այդ ժամանակ ինքնաբուխ կառաջանան և երիտասարդ, և հասակով ու փորձով առաջնորդներ»: 

Վ.Մանուկյանի խոսքով, Հայաստանում ընտրությունների միջոցով դեռ երբեք մինչև հիմա որևէ խնդիր չի լուծվել, եղել են ոչ լեգիտիմ:

«Ինձ զարմացնում էր որոշ ընդդիմադիրների ոգևորությունը, կարծես իրենք առաջին անգամ էին Հայաստանում, չգիտեին՝ ինչ է կատարվում: Այդ տեսակետից ընտրության արդյունքը նշանակություն չունի»,- նշեց քաղաքական գործիչը, ով մինչև ընտրությունների նշանակումը ստեղծված Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն էր:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ մեծ ջանքերով ստեղծել էին բանակ ու սովորել էին վերջին տասնամյակների ընթացքում հույսը դնել բանակի վրա:

«Բայց հիմա պրակտիկորեն բանակ չունենք: Այդ միտքը դեռ չի հասել մարդկանց, որ իրենք պետք է պաշտպանեն իրենց հայրենիքը: Բայց դրանից ավելի հեշտ ճանապարհ կա՝ հենց քշենք Նիկոլին, բանակը նորից կդառնա բանակ, նորից բանակը կպաշտպանի ժողովրդին»,- նշեց նա: 

Հարցին՝ պետության կողմից թշնամուց քիչ պաշտպանելու միտում կա, ի՞նչ է նշանակում դա, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Նշանակոմ է երկիրը ծախել: Երբ որ այն կողմն ասում է՝ Երևանը պետք է գրավեն, Սևանը պետք է գրավեն, մեր հողերն են, մենք ասում ենք՝ Քելբաջարը մերը չէ: Քելբաջարում կա Դադիվանք, որն ապացուցում է, որ եղել է հայկական: Այն, ինչ մենք կորցրել ենք, ադրբեջանական հողեր չեն եղել, իսկապես պատմական հայկական հողեր են եղել, որոնք վերջին 30 տարում մեզ են պատկանել: Կորցրեցինք այդ ամեն ինչը:

Կարող էր իսկապես պատերազմ լինել, չդիմանայինք, բայց այս պատերազմը շատ տարօրինակ պատերազմ էր, ոչ թե հայ ժողովրդի պատերազմն էր, այլ Նիկոլի պատերազմն էր Ալիևի հետ, կամ ինչ որ համաձայնագրի իրականացում: Բայց նշված վերջին փաստերով, դա ոնց որ թե նախապես պայմանավորվածություն էր»:

Պաասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերին, նա նշեց.

«Կրակելու են շատ տարբեր տեղերից, կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ: Բայց մի բան հստակ է՝ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստարտեգիական չէր, այլ պրեստիժի, պատվո հարց էր, իրենք լուծում են այդ հարցը, իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա, իրենց համար ստրատեգիական նշանակություն ունի: Ինչ որ իրենք անեն, կարող է առաջին հայացքից անկապ թվալ, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Այսօր այս գործով դատական նիստն է:

Նախքան դատարան մտնելը՝ Վ.Մանուկյանն ասաց, որ ոչ մամուլով, ոչ էլ անձնական որևէ մեկին խորհուրդ չի տվել, թե ինչ պետք է անել, ամեն մեկն ինքն է որոշում:

Հարցին՝ ի՞նչ  է նշանակում պատրաստ լինել  կայծակնային արագությամբ ապստամբությամբ վերցնել իշխանությունը,  Վ.Մանուկյանը պատասխանեց. «Դատավորը միևույնն է հարցնելու է դա, սպասենք այն ժամանակվան: Ես այդ հարցին դատարանում էլ չեմ պատասխանելու: Ես իմ ասած ցանկացած խոսքի տեր եմ, բայց ինձ պետք չէ բացատրել դատարանին, թե ինչ նկատի ունեի»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}