Ոչնչացվեցին արժեքներ, ինստիտուտներ, որոնք ՀՀ համար դիմադրողականություն էին ապահովում. Աբրահամյան
«Այս մադկանց հետ որևէ ձևով ապագա չի կարող լինել»,- ասուլիսում ասաց անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, փորձագետները, քաղաքական գործիչները, որոնք խոսում են, որ այս ընտրություններով չի լուծվելու ճգնաժամը, հենց առաջին հերթին դա նկատի ունեն:
Տ.Աբրահամյանի խոսքով, այսօրվա գլխավոր օրակարգն անվտանգությունն է, հատկապես հետպատերազմյան փուլում անվտանգության շուրջ է տեղի ունենում ամեն ինչ, որի հետ կապված այս իշխանություններն որևէ լուծում չունեն:
Նա նշեց, որ 2018 թվականին իշխանության եկան մարդիկ, որոնք տարրական գիտելիքներ չունեին, թե ինչ է պետությունը, պետական կառավարման համակարգը, անվտանգությունը, տնտեսությունը:
«Այդ մարդկանց կողմից նպատակային ձևով գործընթացներն այս ճանապարհով տանելու հետևանքով ունեցանք պատերազմ, տապաված քաղաքական գործընթաց, ձախողված հարաբեություններ դաշնակիցների, հարևան երկրների հետ, բոլոր այն միջազգային իրավունքի սուբյեկտների հետ, որոնց հետ որոշակի հարաբերություններ ստեղծված էին: Այդ համակարգն ամբողջությամբ փլուզված է»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Նա նշեց, որ ամեն ինչ արվեց Զինված ուժերը հասցնելու այն վիճակի, որ այսօր կա:
«Առաջնահերթություններ չսահմանվեցին կամ ներկայացվեցին կեղծ առաջնահերթություններ, որոնք ոչ միայն չէին նապստում մեր մարտունակության բարձրացմանը, այլ իրադարաձային այլ փուլ էին տեղափոխում»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա, իրականում ոչնչացվեցին արժեքներ, ինստիտուտներ, որոնք ՀՀ համար դիմադրողականություն էին ապահովում:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը հանրության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելով՝ փորձելու է արդարացնել իր զիջումները. Տիգրան Աբրահամյան
- Երասխի հատվածում ադրբեջանցիների ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել. Աբրահամյան
- Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել. Աբրահամյան
- Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլացիայի երկրորդ փուլը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան