Տոյվո Կլաար․ Խորապես մտահոգիչ զարգացումները շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին:
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը։
«Խորապես մտահոգիչ զարգացումները շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին»,-գրել է Կլաարը:
ԵՄ ներկայացուցիցը զսպվածության, ուժերի բաժանման, սահմանային հարցերում կառուցողական ներգրավվածության կոչ է անում՝ նախքան նոր զոհերի գրանցումը:
«Եվրամիության պատրաստ է աջակցել կողմերին»,-գրել է Կլաարը թվիթերում:
Հարակից հրապարակումներ`
- Երբ Երասխը չի քնում, Երևանը նույնպես արթուն է մնում․ Ֆրանսիայի դեսպան
- Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան