«Հրապարակ». Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հանդեպ հարկային տեռոր չանելու համար ՊԵԿ-ում «կոտորած» են անում
«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին անսպասելիորեն Նիկոլ Փաշինյանը որոշեց գլխատել Պետեկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արդեն, կարելի է ասել, հրաժեշտ է տվել պաշտոնին։ Մի քանի օր առաջ նա աշխատակազմին տեղեկացրել է, որ հեռանում է՝ սպասում են նոր կառավարության ձևավորմանը, որ այս փոփոխությունն արձանագրեն։ Երեկ հայտնի դարձավ, որ հեռանում է նաև նրա առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը, որն Աննա Հակոբյանի հեռավոր ազգականն է։ Երեկ առավոտյան Մաշադյանն իր ենթակայությամբ աշխատող կազմին հաղորդել է այդ լուրը։
Ի դեպ, ՊԵԿ-ում հարկային հատվածի անխափան աշխատանքն ապահովում էր հենց Մաշադյանը՝ որպես ամենափորձառու և հարկային համակարգից գլուխ հանող պաշտոնյա։ Ըստ որոշ լուրերի՝ ՊԵԿ-ում այս «կոտորածի» պատճառներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է, որի հանդեպ գործող ղեկավարները պատշաճ հարկային տեռոր չեն իրականացրել՝ հարուցելով «շեֆի» դժգոհությունը։ Բայց քանի որ Էդվարդ Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայել է այլ հարցերում, անգամ ընտրությունների ժամանակ ձայներ է ապահովել, ուստի որոշել են նրան մի գործ տալ։ Մեր տեղեկություններով՝ նա կզբաղեցնի ապագա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալի պաշտոնը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան