50.000 տոննա երկաթի գումարը մտել է Փաշինյանի, նրա մերձավորների գրպանը. Կոչուբաև. 168. am
«2018-2020 թվականներին մետաղի ջարդոնի անվան տակ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 50.000 տոննա մաքուր երկաթ. համեմատության համար նշենք, որ այս ժամանակաշրջանին նախորդող երկու տարում արտահանվել է 2000 տոննա մաքուր երկաթ»,-այս մասին 168 TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Միայն Վանաձորի քիմգործարանի տարածքից դուրս է բերվել շուրջ 15.000 տոննա երկաթ, որը մետաղի ջարդոնի անվան տակ դուրս է բերվել Հայաստանից 2018-2020 թվականների ընթացքում»,- նշել է փաստաբանը։
168.am-ը հիշեցնում է, որ կառավարության նիստերից մեկի ժամանակ Վահագն Վերմիշյանը կտրականապես դեմ է արտահայտվել սև երկաթը ՀՀ-ից արտահանելու Կառավարության որոշմանը։
«Ես տնտեսագետ չեմ, բայց ուզում եմ մի պատմական ակնարկ անել. 90-ականներին, երբ սև մետաղի ջարդոնն անարգել դուրս էր բերվում հանրապետությունից, հանրապետության ողնաշարը կոտրվեց։ Ամբողջ ծանր շինարարական տեխնիկան, ռելսերը, հաստոցները երկաթե ջարդոնի անվան տակ դուրս եկավ ՀՀ-ից, իսկ Չինաստանը ներմուծում էր դրանք, վերազինում այդ հաստոցներն էլեկտրոնային չիպերով և դարձնում դրանք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։ Իմ խորը համոզմունքն է, որ սև մետաղը չպետք է թույլ տալ հանրապետությունից դուրս գա։ Հայաստանը պետք է երկաթ ներմուծող և ոչ թե՝ արտահանող լինի»,- նիստի ժամանակ ասել էր Վերմիշյանը։
Փաստաբան Կոչուբաևի խոսքով, Վահագն Վերմիշյանի այս դիտարկումը նրա համար եղել է ճակատագրական, որովհետև 50.000 տոննա երկաթից ստացած եկամուտը «մտել է Փաշինյանի և նրա մերձավորների գրպանը»։
«Սա ապացույցներից մեկն է այն իրողության, որ Վահագն Վերմիշյանը կանգնել էր Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավորների բիզնես շահերի առջև»,- ասել է Կոչուբաևը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին