Վրաստանում 30-40 տոկոսը վարակված են հնդկական շտամով. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը լրջորեն վատթարացած է: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Ըստ նրա, այս ֆոնին հատկապես կարևոր է հետևել հանձնարարականներին: Խոսելով խնդրի մասին՝ Գամղրելիձեն շեշտել է փակ տարածքում շնչադիմակ կրելու անհրաժեշտությունը:
«Վտանգը լուրջ է, ուստի մենք բոլորս պետք է գիտակցենք, որ համաճարակային իրավիճակը վատթարանում է, մենք լուրջ ալիքի մեջ ենք մտնում: Այսօրվա և երեկվա տվյալները կրկնում են այն, ինչ ունեցել ենք մայիսի գագաթնակետին, ինչպես նաև նոյեմբերի սկզբին: Մենք պետք է հետևենք բոլոր հանձնարարականներին, առաջին հերթին՝ փակ տարածքում շնչադիմակ կրենք: Կանոնակարգ է գործարկվում նաև շնչադիմակը բաց տարածքներում կրելու վերաբերյալ, որտեղ հավաքվում ենք», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Ամիրան Գամղրելիձեն հերթական անգամ հասարակությանը կոչ է արել խուսափել մեծ հավաքույթներից:
Բացի այդ, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի, համաճարակը հաղթահարելու բանալին պատվաստումն է: Ըստ Գամղրելիձեի, երկրում բավականաչափ պատվաստանյութեր կան, ուստի քաղաքացիները պետք է օգտվեն այս հնարավորությունից և պատվաստվեն:
«Մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը: Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացությունը բարձր է: Երեխաների մոտ վարակման աճ կա, բայց մենք տոկոսային մեծ ցատկ չունենք», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Նա հայտնել է, որ Վրաստանում 30-40 տոկոսը վարակված են հնդկական շտամով, և վիրուսի տարածման ցուցանիշը շատ արագ է աճում:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի 2 415 նոր դեպք․ Վրաստանն արդեն նարնջագույն գոտուց տեղափոխվել է կարմիր գոտի
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք, մահացել է 26 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան