Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն բացօթյա համերգի ընթացքում
Հուլիսի 31-ին կկայանա Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ: Համերգը տեղի կունենա երեկոյան ժամը 21։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ ամերգի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս)։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։
Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է ջազմեն Վահագն Հայրապետյանը։
Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։ Համերգը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:
Կամերային նվագախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն հանդես կգան նաև մարզերում, այս անգամ՝ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված համերգներով։ Մասնավորապես, հուլիսի 27-ին, ժամը 19։00 համերգ կկայանա Կապանի մշակույթի կենտրոնում, իսկ հուլիսի 28-ին, ժամը 19։00՝ Վ․Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները