Քաղաքացիների իրական եկամուտները նվազում են, իսկ մեր երկրի տնտեսության ազատ անկումը շարունակվում է. Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը մի քանի հարց է ուղղել իշխանություններին.
«Պարզ հարցեր օրվա իշխանական խմբակին
1. 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 5,4 տոկոսով (https://www.armstat.am/file/article/cpi_06_2021-arm.pdf, էջ 33), սակայն ՀՀ դրամն արժեվորվել է շուրջ 10 տոկոսով։ Այս դեպքում.
«Ինչու՞ են շարունակական աճում սննդամթերքի գները, հատկապես՝ ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքներինը, որի միջին տեմպը մեր երկրում շուրջ 2 անգամ գերազանցում է միջազգային շուկաներում արձանագրվածին։»։
2. 2020 թվականի հունիսի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 9 տոկոսով (https://www.armstat.am/file/article/cpi_06_2021-arm.pdf, էջ 5), իսկ այս ընթացքում չեն ավելացել թոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։ 2021 թվականի հունվար-մայիսին՝ 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ միջին աշխատավարձն էլ աճել է սննդամթերքի գնաճից 2 անգամ պակաս չափով՝ ընդամենը 4,4 տոկոսով (https://www.armstat.am/file/article/sv_05_21a_142.pdf, էջ 77):
Այսինքն՝ քաղաքացիների իրական եկամուտները հետևողականորեն նվազում են, իսկ մեր երկրի տնտեսության ազատ անկումը շարունակվում է։
Այսպիսով հարցը. «Այս մասին զեկուցե՞լ են «վոժդին»։ Մտածու՞մ է, թե՞ …»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական հայացքների համար «չագուճո՞ւմ» եք երկրի հյուծվող տնտեսության ողնաշարը. Թադևոս Ավետիսյան
- Թադևոս Ավետիսյան. Մնաց 2 օր. չոր թվեր՝ երկիրն անդունդ գլորելու և դուրս բերելու մասին
- Թադևոս Ավետիսյան. Անհայրենիքները եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ
- Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր. Թադևոս Ավետիսյան
- Թադևոս Ավետիսյան. Մնաց 6 օր․ կե՛ղծ խոստումների, տապալվածների՛ եռամյա սև էջը փակվում է
- Թադևոս Ավետիսյան. Իշխանական խմբակի «ոսկեդարը»՝ կեղծ խոստումներն ու 2019 թ-ի իրականությունը
- Թադևոս Ավետիսյան . 2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան