Ո՞ր կենդանիներն են վարակվում կորոնավիրուսով
Շվեյցարիայի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի և Բեռնի համալսարանի վիրուսաբանության և իմունոլոգիայի ինստիտուտի հետազոտողները, Գերմանիայի և Կոստա Ռիկայի կոլեգաների հետ միասին, լաբորատորիայում ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակի ունակությունը տարբեր կենդանիների շնչառական ուղիների բջիջները՝ հասկանալու համար, թե որ տեսակներն են վարակվում կորոնավիրուսով: Հետազոտության արդյունքները հրապարակված են Emerging Infective Diseases ամսագրում, գրում է Գազետա.ռու-ն
Ուսումնասիրվել է կաթնասունների 12 տեսակ, այդ թվում` կապիկ, կատու, շուն, խոզ, նապաստակ, այծ, լամա, ուղտ, չղջիկների երկու տեսակ և այլն։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսով արդյունավետ վարակվել են միայն կատուների ու կապիկների շնչառական բջիջները: Չնայած դրան, գիտնականները չեն գտել նուկլեոտիդների անցման հստակ նշաններ, որոնք անհրաժեշտ են կենդանիների կորոնավիրուսային վարակի լիարժեք զարգացման համար:
Կենսաբանների կարծիքով՝ անհրաժեշտ է հատուկ վերահսկողություն սահմանել կենդանիների այս երկու խմբերի վիճակի նկատմամբ, քանի որ դրանք առավել խոցելի են SARS-CoV-2 վարակի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան