Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարարը եթերում կորցրել է գիտակցությունը՝ նախագահի նախկին խորհրդականի հետ կռվի արդյունքում
Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը կռվել են հեռուստաշոուի ժամանակ: Կոսովանը կորցրել է գիտակցությունը և բժիշկների օգնության անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին գրում է Ria-ն։
Քաղաքական գործիչները որպես փորձագետներ հրավիրվել էին մասնակցելու ծրագրին Jurnal TV-ով: Ուղիղ եթերի ընթացքում նրանք անցել են անձնական տիրույթ․նախկին փոխնախարարն իր հակառակորդին անձնական վիրավորանք է հասցրել և մի բաժակ ջուր լցրել նրա վրա, ի պատասխան նա մի քանի բռունցք է ստացել և կորցրել գիտակցությունը:
Ավելի ուշ հաղորդման վարող Դմիտրի Միշինն ասել է, որ կողմերը կարգավորել են վեճը և հրապարակել է լուսանկար, որում Տոֆիլատն ու Կոսովանն իրար ձեռք են սեղմում: